-
12.12.2019|
22:14
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ։
-
12.12.2019|
22:12
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ միայն Կամազ չէ, որ նվեր է ստանում քաղաքը, այլ նաև այլ տեխնիկա, բնակմակերես ու այլ գույք կամ ծառայություն։
-
12.12.2019|
14:11
ԱՄՆ Սենատում հակաթուրքական պատժամիջոցների փաթեթի նախապատրաստումը Թուրքիայի ինքնիշխանության ու նրա ազգային անվտանգության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն և դատապարտել ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագծի ընդունումը Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողության և ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու պատճառով:
-
12.12.2019|
14:11
«Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվում է՝ որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում:
-
12.12.2019|
14:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սահակ Մաշալյանին Պոլսի հայոց պատրիարք ընտրվելու առթիվ. «Շնորհավորում եմ Հայ Եկեղեցու Պոլսո պատմական աթոռին Գերաշնորհ Սահակ Եպիսկոպոս Մաշալյանի պատրիարքական ընտրության կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն եկեղեցապահպան և հայ համայնքի ամրապնդմանն ուղղված գործունեության մեջ»:
-
12.12.2019|
14:09
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Նախագահը հետաքրքրվել է Լիբանանում ստեղծված իրավիճակով և այդ համատեքստում՝ հայոց եկեղեցական ու ազգային կառույցների և կրթական հաստատությունների գործունեությամբ։
-
12.12.2019|
14:08
Դեկտեմբերի 11-ին Կոլումբիայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանում միաձայն որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
-
-
12.12.2019|
14:03
«Ժողովուրդը» գրել է. «Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը:
-
12.12.2019|
14:02
Շատ կոնկրետ բան ենք ասում՝ ՀՀ որևէ քաղաքացի, բառիս բուն իմաստով որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության, թե գնանք բռնության լեգիտացման՝ թեկուզ տեղային ճանապարհով, ուրիշ տեղ կհասնենք՝ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: